Ֆուտզալի Հայաստանի թիմը հաղթեց բուլղարացիներին ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Ֆուտզալի Հայաստանի թիմը հաղթեց բուլղարացիներին ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Բուլղարիայում անցկացվող ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը բուլղարացիների հետ խաղում 3։0 հաշվով հաղթանակ տարավ։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 6 միավորով նվաճեց հաջորդ ընտրական փուլի ուղեգիր։

Հայաստանի հավաքականը երրորդ տուրում ապրիլի 11-ին կմրցի Կոսովոյի թիմի հետ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանը 11։0 հաշվով հաղթել էր շոտլանդացիներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում