Իսրայելի հարավում հրաձգության հետևանքով հինգ մարդ վիրավորվել է

Իսրայելի հարավում հրաձգության հետևանքով հինգ մարդ վիրավորվել է

Առնվազն հինգ մարդ վիրավորվել է Ռահաթ քաղաքում հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնել է Times of Israel- ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Մի քանի կասկածյալներ ներխուժել են սրճարան և անկանոն կրակ բացել։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը ծանր է, մնացածները ստացել են միջին ծանրության վնասվածքներ։

Ոստիկանությունը հայտնել է չորս կասկածյալի ձերբակալության մասին, գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում