ԵՄ-ն արգելք է սահմանել Բելառուս զենքի և զինամթերքի արտահանման վրա
Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները և արգելք սահմանել երկիր այնպիսի ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վրա, որոնք նպաստում են երկրի ռազմական և տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը:
Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Միջոցառումներն ընդլայնում են Բելառուս արտահանման արգելքը մի շարք բարձր զգայունության ապրանքների ու տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք նպաստում են Բելառուսի ռազմական և տեխնոլոգիական առաջընթացին», - ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, ԵՄ-ն արգելք է սահմանել Բելառուս զենքի և զինամթերքի, ինչպես նաև «այնպիսի ապրանքների արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել ավիացիոն և տիեզերական արդյունաբերությունում»։
Կարծիքներ