Ծիծեռնակաբերդի տարածքում ոռոգման ցանց կկառուցվի

Ծիծեռնակաբերդի տարածքում ոռոգման ցանց կկառուցվի

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում ՀՈԱԿ˗ի աշխատակիցներըˋ մեծ խմբերով, սանիտարական մաքրումներ են իրականացնում: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը՝ կից ներկայացնելով լուսանկարներ:

Հրդեհավտանգ իրավիճակը կանխելու նպատակով հնձում են չոր խոտը և տարածքը պատրաստում ոռոգման ցանց կառուցելու համար:

Այս տարածքում ջրամատակարարումը շուտով հասանելի կդառնա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում