Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը (տեսանյութ)

Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը (տեսանյութ)

Ինդոնեզիայի Սումատրա կղզում ակտիվացել է Սինաբունգ հրաբուխը: Այսօր առավոտյան հրաբխի արտանետած մոխրի ու ծխի ամպերի բարձրությունը հասնում էր մոտ 5 կմ-ի: Զոհերի մասին տեղեկություն չկա, իշխանությունները տեղի բնակիչներին հորդորել են 3 կմ-ից ավելի չմոտենալ խառնարանին, տեղեկացնում է euronews-ը:

Սինաբունգ հրբուխը քնած էր ավելի քան չորս դար, բայց վերջին տասը տարվա ընթացքում այն պարբերաբար ժայթքում է, երբեմն նույնիսկ մարդկային կյանքեր խլում: Վերջին անգամ հրաբուխը ժայթքել է անցյալ տարվա օգոստոսին, այդ ժամանակ էլ մոխրի սյան բարձրությունը հասնում էր 5 կմ-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում