Վաշինգտոնում բախումներ են տեղի ունեցել Թրամփի աջակիցների եւ ոստիկանության միջեւ. կան ձերբակալվածներ

Վաշինգտոնում բախումներ են տեղի ունեցել Թրամփի աջակիցների եւ ոստիկանության միջեւ. կան ձերբակալվածներ

Վաշինգտոնում բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների եւ ոստիկանության միջեւ: Թրամփի աջակիցները մտադիր էին բողոքի ակցիա անցկացնել Կոնգրեսում նախագահական ընտրությունների արդյունքների կայանալիք սերտիֆիկացման դեմ, գրում է Fox News-ը:

Երեքշաբթի երեկոյան ոստիկանությունն արդեն 6 մարդու է ձերբակալել տարբեր խախտումների համար՝ զենքի կրումից մինչեւ ոստիկանների վրա հարձակումներ՝ հայտնել են քաղաքային իշխանությունները:

Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցներից շատերը հավաքվել են Freedom Plaza շենքի մոտ, որը տեղակայված է Սպիտակ տնից դեպի արեւելք:

Թրամփի հարյուրավոր աջակիցներ նույնիսկ գիշերել են շենքի առջեւ՝ չնայած ցրտին եւ անձրեւին:

Նշվում է, որ Դոնալդ Թրամփն արձագանքել է իր աջակիցների գործողություններին՝ նրանց աջակցություն հայտնելով Twitter-ի իր միկրոբլոգում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում