Սոբյանինը վերընտրվել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում

Սոբյանինը վերընտրվել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում

ՌԴ-ում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արդյունքների մեծ մասն արդեն հայտնի է:

Դրանց համաձայն՝ Սերգեյ Սոբյանինը հաղթում է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 76 տոկոսը՝ քվեաթերթիկների 100 տոկոսը հաշվելուց և մշակելուց հետո, ասվում է ՌԴ ԿԸՀ կայքում։

«Սոբյանին Սերգեյ Սեմյոնովիչ, ձայների քանակը՝ 2.499.114, կամ՝ 76,39 տոկոս, Զյուգանով Լեոնիդ Անդրեևիչ, ձայների քանակը՝ 265.374 կամ՝ 8,11 տոկոս»,- հետևում է էկրանների տվյալներից։

Բորիս Չերնիշովը ստացել է 183.529 ձայն՝ 5,61 տոկոս, Պետդումայի փոխխոսնակ «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ 174 869 ձայն՝ 5,34 տոկոս։

Պետդումայում «Արդար Ռուսաստան՝ հայրենասերներ՝ հանուն ճշմարտության» խմբակցության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Գուսևը ստացել է 128.704 ձայն, որը կազմում է 3,93 տոկոս։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլգա Կիրիլովան հայտնել էր, որ Ռուսաստանի մայրաքաղաքում ընտրություններին մասնակցել է մոտ 3,3 մլն մարդ։ Ավելի քան 2,7 միլիոն մոսկվացիներ իրենց ընտրությունը կատարել են հեռավար էլեկտրոնային քվեարկության միջոցով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում