Փարիզում կնքվել է հուշագիր՝ ՀՀ-ում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելու համար
![Փարիզում կնքվել է հուշագիր՝ ՀՀ-ում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելու համար](https://freenews.am/uploads/images/image_750x_67aae91d52b23.jpg)
Փարիզում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ֆրանսիական Mistral AI-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելու համար։
Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
«Այս համագործակցությունը կօգնի՝
Ուժեղացնել Հայաստանի AI էկոհամակարգը՝ գիտելիքի փոխանակման և տեխնոլոգիական աջակցության միջոցով,
Արհեստական բանականության ոլորտի նորարարներին տրամադրել հարթակ՝ գործարար լուծումներ մշակելու համար,
Կառավարությունում կիրառել AI-տեխնոլոգիաներ՝ կառավարման ու ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ