Կապանի թունելի մոտ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից իրազեկում են, որ այսօր Սյունիքում ժամանակավոր փակ ճանապարհ է լինելու:
Բանն այն է, որ ժամը 11:00-ից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի սկզբնամասում (քաղաքի սկզբնամասում գտնվող թունելի հարևանությամբ)` տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
Կարծիքներ