Արցախում հրադադարի ռեժիմի նոր խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Արցախում հրադադարի ռեժիմի նոր խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն տեղեկագիր է ներկայացրել՝ կապված Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ զորախմբի գործունեության հետ՝ նշելով, որ նոր խախտումներ չեն արձանագրվել:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում