Որքա՞ն կկազմի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արժեքը
Կորոնավիրուսի դեմ ռուսական նորաստեղծ պատվաստանյութի արտահանման համար նախատեսված գինը կարժենա ոչ պակաս, քան 10 դոլար երկու դոզայի դիմաց։ Այս մասին հայտարարել է ռուսական «Ռ-Ֆարմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Ռեպիկը, ինչպես փոխանցում է Россия-24-ը։
Ռեպիկը մանրամասնել է, որ պատվաստանյութի գինը կէժանանա, երբ որ վերջինիս թողարկման ծավալները հասնեն արդյունաբերական մակարդակի։
Կարծիքներ