Հորդառատ անձրեւը խափանում է Հնդկաստանի հյուսիսում գտնվող էլեկտրակայանները
Հնդկաստանի հյուսիսում չդադարող մուսոնային անձրեւները խաթարել են էլեկտրաէներգիայի արտադրությունը տեղական հիդրոէլեկտրակայաններում: 1500 ՄՎտ հզորությամբ Նաթպա Ջակրի էլեկտրակայանը փակվել է, երեքշաբթի հայտնել է Hindustan Times-ը :
Ըստ հրապարակման՝ շուրջ 24 էներգետիկ օբյեկտներ և ենթակայաններ դադարեցրել են աշխատանքը՝ կապված այն բանի հետ, որ սելավները կտրել են էլեկտրահաղորդման գծերը, գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը խաթարել է ջրբաժանների աշխատանքը կուտակված տիղմի պատճառով։
Կարծիքներ