Առաջիկա շաբաթների ընթացքում կընդլայնվի այն երկրների ցանկը, որոնց հետ կվերսկսվի Ռուսաստանի ավիահաղորդակցությունը. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան ակնկալում է առաջիկա շաբաթների ընթացքում վերսկսել թռիչքներն ավելի շատ երկրների հետ: Այս մասին «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրենի պաշտոնակատար Դենիս Միկերինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Բանակցություններ են ընթանում մի շարք պետությունների հետ` համապատասխան նախարարությունների մակարդակով: Այժմ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հերթն է: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում, օրերի, շաբաթների ընթացքում, մենք կունենանք ավելի լայն ցուցակ»,-ասել է նա:
Կարծիքներ