ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը Վազաշենի դպրոց կատարած այցից հետո գրառում է արել

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը Վազաշենի դպրոց կատարած այցից հետո գրառում է արել

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզի Վազաշեն համայնքի միջնակարգ դպրոց, ներկայացրել առաքելության խնդիրներն ու գործունեությունն, ինչպես նաև ԵՄ-ի արժեքները։

 

«Ուրախ ենք այցելել Վազաշենի միջնակարգ դպրոց և ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության խնդիրներն ու գործունեությունն, ինչպես նաև Եվրոպական միությունն ու վերջինիս արժեքները: Շնորհակալություն Վազաշենի դպրոցի աշակերտներին, տնօրենին և ուսուցիչներին ջերմ ընդունելության համար»,- ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում