Ամփոփվեցին Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունների հանրային քննարկումների արդյունքները

Ամփոփվեցին Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունների հանրային քննարկումների արդյունքները

Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները հաստատելու մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների համատեքստում Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի ամփոփիչ նիստը:

Խորհրդի անդամներին հակիրճ ներկայացվեց ս.թ. փետրվարի 11-ից մինչև փետրվարի 26-ը ներառյալ անցկացված հանրային քննարկումների ընթացքը, նշվեց, որ, Երևանի քաղաքապետի 07.02.2025թ. հ.386-Ա որոշման հավելվածների համաձայն, Երևանի պաշտոնական կայքում, իրավական ակտերի միասնական հրապարակման կայքում և «Առավոտ» օրաթերթում հրապարակվել և միաժամանակ Երևանի քաղաքապետարանի շենքում և վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում փակցվել են հանրային քննարկումների հրավերները:

Հանրային քննարկումների հրավերով սահմանված ժամկետում փետրվարի 24-ին՝ ժամը 15:00-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում կազմակերպված հանրային բաց լսումներին մասնակցել է 3 քաղաքացի: Ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները՝ առաջարկվեց անցնել քվեարկության:

Խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ տրվեց դրական եզրակացություն՝ որոշման նախագծերը սահմանված կարգով ավագանու քննարկմանը ներկայացնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում