Բորիս Ջոնսոնն ընդունել է Էմանուել Մակրոնին բանակցությունների և ընդհանուր պատմությունը հիշելու համար
Միացյալ Թագավորության (ՄԹ) վարչապետ Բորիս Ջոնսոնը ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Նրանք քննարկել են Մեծ Բրիտանիայի և Եվրամիության (ԵՄ) միջև հետբրեքզիթային առևտրաշրջանառությունը կարգավորող կետերը, ինչպես նաև վերհիշել են իրենց երկրների ընդհանուր պատմությունը:
Մեծ Բրիտանիան չի կարծում, որ բանակցությունները կարելի է երկարաձգել մինչև աշուն: «Անցումային շրջանը», որի ընթացքում Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ ԵՄ միասնական շուկայում և մաքսային միությունում, պետք է ավարտվի տարեվերջին: Երկու ղեկավարները խոսել են նաև 14-օրյա ինքնամեկուսացման միջոցառումները մեղմացնելու մասին Մեծ Բրիտանիայից և դեպի Մեծ Բրիտանիա այցելուների համար:
Մակրոնի այցը կապված էր նաև 103-ամյա երգչուհի Դեմ Վերա Լինի մահվան հետ, ում անվանում էին «ուժեղ սիրտ»` Երկրորդ աշխարհամարտի տարիներին նրա ծավալած գործունեության համար:
Երկու երկրների ղեկավարները նաև ուսումնասիրել են գեներալ դը Գոլի` Լոնդոնում եղած ժամանակաշրջանի արտեֆակտներն ու նամակները` ուղղված ՄԹ վարչապետ Ուինսթոն Չերչիլին:
Կարծիքներ