Պոլիտեխնիկական համալսարանում կկառուցվի 30 կՎտ հզորությամբ արևային կայան

Պոլիտեխնիկական համալսարանում կկառուցվի 30 կՎտ հզորությամբ արևային կայան

 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հայտնել է, որ համալսարանում կկառուցվի 30 կՎտ հզորությամբ ՖՎ կայան: 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռեկտորը:

«Այսօր Հայաստանում Բուլղարիայի հանրապետության դեսպանատանը, Արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Կալին Վասիլև Անաստասովի հետ ստորագրել ենք դրամաշնորհային պայմանագիր: Համաձայն որի Բուլղարիայի Կառավարությունը «Կրթության որակի բարձարցումը կայուն նորարարական տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի շրջանակներում ֆինանսավորելու է Պոլիտեխնիկի մասնաշենքերից մեկի տանիքին կայանի կառուցման ծրագրին:

Առանձնակին այն է, որ ողջ կայանը նախգծվելու և կառուցվելու է մեր մասնագիտական թիմի (գիտնականներ, ասպիրանտներ, երիտասարդ մասնագետներ և տեխնիկական աշխատակիցներ) կողմից:

Ծրագրի շրջանակներում նախագծվող և կառուցվող ՖՎ կայանը կապահովի կայուն, անկախ, 0 արտանետումներով և անվճար էլեկտրական էներգիա, կնպաստի աշխատանքային մասնագիտական թիմի կոմպետենցիաների զարգացմանը, ինչպես նաև կօգտագործվի ուսումնական և գիտական գործընթացում»,-գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում