Զելենսկին կմեկնի Սաուդյան Արաբիա

Զելենսկին կմեկնի Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի օրը՝ մարտի 10-ին, կայցելի Սաուդյան Արաբիա։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։ Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կկայանա Կիևի և ԱՄՆ-ի առաջին պաշտոնական հանդիպումը՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Զելենսկու հրապարակային բանավեճից հետո։

«Հաջորդ շաբաթը կսկսեմ Սաուդյան Արաբիա այցով։ Ուկրաինան վճռական է, որպեսզի այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի արդար և տևական խաղաղությամբ։ Մեր կողմից լիովին հավատարիմ ենք կառուցողական երկխոսությանը և հույս ունենք քննարկել և համաձայնեցնել անհրաժեշտ որոշումներն ու քայլերը։ Ուկրաինան այս պատերազմի առաջին իսկ վայրկյանից խաղաղություն է փնտրում։ Սեղանին դրված են իրատեսական առաջարկներ»,- նշել է նա։

Զելենսկին մանրամասնել է, որ Ուկրաինայի պատվիրակության կազմում կլինեն նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա տեղակալ Պավլո Պալիսան, Արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում