Փետրվարին ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ռեկորդային թվով միգրանտներ են ձերբակալվել
Փետրվարին Մեքսիկայի հետ սահմանին մոտ 100 հազար միգրանտ է ձերբակալվել ամերիկացի սահմանապահների կողմից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ դա փետրվարին իրականացված ձերբակալությունների ամենաբարձր ցուցանիշն է 2006 թվականից ի վեր։
ԱՄՆ կառավարության տվյալներով՝ միայն անցած չորեքշաբթի սահմանին ավելի քան 4500 միգրանտ է ձերբակալվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետդեպում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մեծացնում է արտերկրից փախստականների ընդունման քվոտան և մտադիր է նրանց թիվն ընթացիկ տարում հասցնել 125 հազարի։
Կարծիքներ