Բելգորոդում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Բրիտանիան, ՌԴ-ն դիմել է ՄԱԿ ԱԽ-ին. Զախարովա
Բելգորոդում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Բրիտանիան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի Դաշնությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչության հետևում կանգնած է Բրիտանիան։
ԵՄ երկրները, որոնք զենք են մատակարարում Ուկրաինային, նույնպես պատասխանատու են Բելգորոդում տեղի ունեցած ահաբեկչության համար»,- հայտարարել է Զախարովան։
Ռուսաստանը դեկտեմբերի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրթիռակոծման հետ և պահանջել համաշխարհային կազմակերպությունում Չեխիայի մշտական ներկայացուցչի ներկայությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Կարծիքներ