ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ օգոստոսի 22-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 385.79 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.52 դրամով և կազմել 420.01 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.10 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.77 դրամով և կազմել 492.42 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 53.23 դրամով և կազմել 23440.63 դրամ: Արծաթի գինն աճել է 1.05 դրամով և կազմել 283.79 դրամ:
Կարծիքներ