Ֆրանսիան ԵՄ երկրների հետ մշակում է աֆղան փախստականների օգնության և միգրացիոն հոսքի կարգավորման ծրագիր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպայի համար կանխատեսում է Աֆղանստանից անվերահսկելի միգրացիա՝ այդ երկրում իրադրության ապակայունացման պատճառով։ Ֆրանսիան Գերմանիայի և ԵՄ այլ երկրների հետ մշակում է աֆղան փախստականների օգնության և նրանց հոսքի կարգավորման ծրագիր։ Ելիսեյան պալատի ղեկավարը նշել է նաև, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Աֆղանստանը կրկին դառնա ահաբեկչական խմբավորումերի որջ։
Տարհանման աշխատանքներին աջակցելու համար Մակրոնը հայտնել է 2 ռազմական ինքնաթիռ և հատուկ նշանակության ուժեր Աֆղանստան ուղարկելու որոշման մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին Աֆղանստանից փախստականների ընդունել և զերծ մնալ նրանց արտաքսելուց։
Կարծիքներ