Պարոն Մարուքյան ջան, իմ իրավագիտության մագիստրոս ջան, ախր լավ էլի. Սիսակ Գաբրիելյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել պատգամավոր Էդմոն Մարուքյանի ԿԸՀ դիմելու փաստին:
«Պարոն Մարուքյան ջան, առանց որևէ հեգնանքի եմ ասում, իմ իրավագիտության մագիստրոս ջան, ախր լավ էլի ...
Եթե սա ճիշտ է, ապա առաջարկում եմ բոլորին հորդորեք ձևական դուրս գան խմբակցությունից, կմնաք միայն Դուք, միանգամից մի 15 մանդատ կստանաք:
Եթե աշխատի, ԲՀԿ-ն էլ կարա անի, դե Իմ քայլը էտ դեպքում չի լինի մեծամասնություն, ստիպված 87 հոգի դուրս կգան խմբակցությունից՝ լրացուցիչ 87 մանդատ կստանանք:
Մոտավոր հաշվարկով 261 պատգամավոր կլինենք էս սցենարով»,- գրել է Գաբրիելյանը եւ հավելել.
«261 առաջին փուլով, հետո էլի դուրս կգան խմբակցությունից ու բնականաբար Ձեր այս սցենարով էլի պետք է համալրվեն»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը:
Կարծիքներ