Ծայրահեղ ծանր վիճակում է 123, ծանր՝ 529 հիվանդ. վարչապետ
Նույնիսկ սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ էության, ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության, մեր բազմաթիվ հայրենակիցներ, ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսեւորում: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շաբաթ- կիրակի օրերին մենք սոցիալական ցանցերում տեսանք բազմաթիվ ամառանոցային խնջույքների մասին, զանգվածային ուխտագնացությունների մասին տեսարանների: Տեսնում ենք, որ ի հեճուկս նրա, որ օրինակ բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են գծանշումներն, ըստ էության, չեն օգտագործվում: Այս մաենը չեմ ասում, որպեսզի որեւէ մեկին մեղադրեմ: Ես հարկ եմ համարում պարզապես ընդգծել, որ մեր թվերը ցույց են տալիս, որ բոլորս առանց բացառության, որտեղ ինչքան եւ ինչպես կարողացել ենք, քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ:
Քանի որ այս երեւույթը այսպիսի մասշտաբներ է ստացել ՀՀ-ում, մենք բոլորս, ինձնից սկսած, կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու: Հակառակ դեպքում մենք չենք կարողանալու այս վիճակը հաղթահարել:
Մենք այսօր ունենք ծայրահեղ ծանր վիճակում է 123 հիվանդ, ծանր վիճակում է գտնվում 529 հիվանդ: 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ: Մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը, եթե պահպանենք կանոնները»,-ընդգծեց նա:
Կարծիքներ