Անահիտ Ավանեսյանն այցելել է Շիրակի մարզ
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր եղել է Շիրակի մարզում:
Մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատարը շրջել է Ախուրյանի և Արթիկի բժշկական կենտրոններում, ինչպես նաև Գյումրիի Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 և «Բեռլին» պոլիկլինիկաներում։
Շրջայցի ընթացքում Անահիտ Ավանեսյանը զրուցել է բուժաշխատողների հետ, հետաքրքրվել մարզում պատվաստումային գործընթացով և դիմելիությամբ։
Շիրակի մարզպետարանում նախարարի պաշտոնակատարը հանդիպել է բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ, ներկայացրել առողջապահության նախարարության քաղաքականությունը` կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային գործընթացի առումով, խոսել հանրապետության տարածքում պատվաստումների վիճակագրությունից, պատասխանել ներկաների հարցերին:
Նշենք, որ Շիրակի մարզը պատվաստումային գործընթացում լավ ցուցանիշներ է գրանցում։
Այցի վերջում Անահիտ Ավանեսյանը և Հովհաննես Հարությունյանը պատասխանել են լրատվամիջոցների հարցերին։
Կարծիքներ