Գուտերեշը Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը

Գուտերեշը Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորք ժամանած ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Խոսեպ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը և դրա ազդեցությունը համաշխարհային պարենային անվտանգության վրա։ Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի գրասենյակի հաղորդագրության մեջ։

«Նրանք քննարկել են Ուկրաինայի պատերազմը և դրա գլոբալ հետևանքները, հատկապես պարենային անվտանգության ոլորտում», - ասվում է հաղորդագրությունում։

Գուտերեշն ու Բորելը քննարկել են նաև իրավիճակը Արևմտյան Աֆրիկայում, որտեղ վերջին ամիսներին մի շարք պետական հեղաշրջումներ են տեղի ունեցել։

Եվրամիությունն այն առանցքային խաղացողներից է, որից կախված է հացահատիկի գործարքին վերադառնալու Ռուսաստանի պայմանների կատարումը, առաջին հերթին Ռոսսելխոզբանկի միացումը SWIFT վճարային համակարգին։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում