Ճապոնիայի հարավում ավելի քան 100 հազար մարդ «Հեյշեն» թայֆունի մոտենալու պատճառով տարհանվելու հրահանգ է ստացել
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Միաձակի պրեֆեկտուրայի ավելի քան 100 հազար բնակիչ տարհանման հրահանգ է ստացել «Հեյշեն» մոտենալու պատճառով:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, տարհանվելու են պատրաստվում մեծ մասամբ Հյուգա և Քոբայասի քաղաքներում: Երկրի հարավում գտնվող Օկինավա պրեֆեկտուրայի տասնյակ հազարավոր բնակիչների էլեկտրահաղորդման գծերի վնասվելու պատճառով զրկվել են էլեկտրամատակարարումից:
Մոտեցող թայֆունի պատճառով ավելի քան 550 ներպետական ավիաչվերթ չեղարկվել է: JR West երկաթուղային օպերատորը որոշում է կայացրել սեպտեմբերի 7-ից երկրի հարավում և հարավ-արևմուտքում դադարեցնել ճեպընթացների աշխատանքն ու կրճատել կենտրոնական և արևմտյան շրջաններում սպասվող ռեյսերը:
Այս պահին «Հեյշեն» թայֆունը առաջ է շարժվում Խաղաղ օվկիանոսով դեպի Ճապոնիայի ամենահարավում գտնվող Օկինավա պրեֆեկտուրա:
Կարծիքներ