Ռուսաստանը մտադիր է Հնդկաստանի հետ AK-203 ինքնաձիգի համատեղ արտադրության պայմանագիր ստորագրել

Ռուսաստանը մտադիր է Հնդկաստանի հետ AK-203 ինքնաձիգի համատեղ արտադրության պայմանագիր ստորագրել

Ռուսաստանը մտադիր է Հնդկաստանի հետ համաձայնագիր ստորագրել մոտ ժամանակներս այդ երկրում 7,62 միլիմետրանոց AK-203 ինքնաձիգ արտադրելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան՝ Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում։

«Հույս ունենք մոտ ապագայում հասնել բոլոր պայմանավորվածություններին և պայմանագիր կնքել։ Ներկայում, Կորվա քաղաքի համատեղ ձեռնարկությունում շարունակվում են բանակցությունները հնդիկ գործընկերների հետ AK-203 ավտոմատների արտադրության կազմակերպման շուրջ: Մենք փնտրում ենք լուծումներ, որոնք բավարարում են երկու կողմին էլ», - ասել է Ռեշետնիկովան:

6-րդ Արևելյան տնտեսական համաժողովը տեղի է ունենում Վլադիվոստոկում (սեպտեմբերի 2-4-ը)՝ հիբրիդային ձևաչափով։ Գործարար ծրագրի գլխավոր թեման է «Հեռավոր Արևելքի նոր հնարավորությունները՝ փոփոխվող աշխարհում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում