Երևանում վագոն-տնակ է հրդեհվել

Երևանում վագոն-տնակ է հրդեհվել

Ապրիլի 7-ին՝ ժամը 19:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 8/2 հասցեում գտնվող վագոն-տնակում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։39-ին, մարվել՝ 19։51-ին։ Այրվել է ոչ բնակելի վագոն-տնակը (35 քմ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում