CNN. Մայք Փենսը չի բացառում Թրամփին հեռացնելու համար 25-րդ փոփոխության կիրառման հնարավորությունը
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը չի բացառում Դոնալդ Թրամփին հեռացնելու համար Սահմանադրության 25-րդ փոփոխության կիրառման հնարավորությունը, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ տվյալ պահին Փենսի թիմում հույս ունեն, որ նա ստիպված չի լինի բողոքարկել Թրամփի անկարողությունը, ինչը նախատեսված է տվյալ փոփոխության դրույթներով: Փոխնախագահի օգնականների կարծիքով՝ իմպիչմենթի գործընթացի թողարկման հետ միասին դա կարող է սադրել հավելյալ ռիսկեր երկրի անվտանգության համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ընդ որում, աղբյուրները նշում են, որ Փենսը չի բացառում, որ եթե վարչակազմի ղեկավարի պաշտոնում Թրամփի պահվածքն քիչ կանխատեսելի լինի, նա ստիպված կլինի դիմել փոփոխության, ինչի արդյունքում նա կսկսի կատարել Սպիտակ տան ղեկավարի պարտավորությունները:
25-րդ փոփոխության համաձայն նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցման, նրա անկարողության ճանաչման դեպքում երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է փոխնախագահը:
Կարծիքներ