Վերսկսվել են «Նարնջի Յար» բացատի հրդեհաշիջման աշխատանքները
Հունվարի 10-ին, ժամը 08։30-ին վերսկսվել են «Նարնջի Յար» կոչվող բացատի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 21 հրշեջ-փրկարար։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Հիշեցնենք, որ Գուգարքի անտառտնտեսության 3-րդ պահաբաժնի «Նարնջի Յար» կոչվող բացատում հրդեհը բռնկվել էր հունվարի 9-ից, ժամը 15:36- սահմաններում: Ժամը 18։05-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։
Կարծիքներ