Իրանը «Ղադր» բալիստիկ հրթիռ է փոխանցել հութիներին

Իրանը «Ղադր» բալիստիկ հրթիռ է փոխանցել հութիներին

Իրանցի զինվորականները «Ղադր» ծովային բալիստիկ հրթիռ են փոխանցել Եմենի հութիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

«Իրանական առաջին ծովային բալիստիկ հրթիռը, որը կոչվում է «Ղադր», ստեղծել է նահատակ Հասան Թեհրանի-Մողադամի կողմից (Իրանի հրթիռային ծրագրի հայրը - խմբ.), և այժմ, մի քանի տարի անց, այդ տեխնոլոգիան հայտնվել է եմենցի պայքարողների ձեռքում»,- նշված է հաղորդագրությունում:

Չորեքշաբթի ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր հութիների կողմից հականավային հրթիռային հարձակման մասին, որի արդյունքում Կարմիր ծովում վնասվել էր առևտրական նավ։

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի՝ եմենյան ափի մեծ մասը, ավելի վաղ զգուշացրել էր Իսրայելին առնչվող ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին՝ մյուս երկրներին կոչ անելով այդ նավերից հետ կանչել իրենց անձնակազմերը: Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։

Հունվարի կեսերից ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում հութիների դիրքերին՝ դա որակելով պատասխան Կարմիր ծովում նավարկության ազատության սպառնալիքներին: «Անսար Ալլա»-ի բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամմեդ Ալի ալ-Հութին այդ հարձակումներն անվանել է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում