1 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ սամբոյի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունից

1 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ սամբոյի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացված սամբոյի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում:

ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել է 71 կգ քաշային Մհեր Օհանյանը՝ հանդես գալով մինչև 18 տարեկանների պայքարում: Հայ սամբիստը, հաղթելով ֆրանսիացի, ռուս և ղազախ մրցակիցներին, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 3։1 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիյաթ Սուլթանովի նկատմամբ և ոսկե մեդալ նվաճել։

Պատանիների պայքարում արծաթե մեդալ է նվաճել մինչև 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը: Նիդերլանդցի և ղազախ սամբիստների նկատմամբ տարած հաղթանակներից հետո Հայրապետյանը եզրափակչում զիջել է մրցակցին:

Սամբոյի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությանը 26 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր էր գործուղել 17 սամբիստի:

Պատանիների թիմում ընդգրկված են եղել նաև Ալիկ Մեքինյանը (53 կգ), Լյովա Մանուկյանը (58 կգ), Էրիկ Գուրջանյանը (64 կգ), Սեյրան Սարուխանյանը (79 կգ), Հովհաննես Սահակյանը (88 կգ), Էրիկ Սաղաթելյանը (+98 կգ):

Երիտասարդների պայքարում Հայաստանը ներկայացրել են՝

Մարզական սամբո. Մարտին Մանուկյան (58 կգ), Էմիլ Ստամբուլյան (64 կգ), Համլետ Պարսամյան (71 կգ), Մհեր Խաչատրյան (79 կգ), Արսեն Հայրապետյան (88 կգ), Գրիգոր Բեկնազարյան (98 կգ):

Մարտական սամբո. Բաբկեն Բագրատյան (58 կգ), Վրեժ Խոյեցյան (71 կգ), Ալբերտ Մարտիրոսյան (79 կգ):

Աղջիկների պայքարում ԱԱ-ին մասնակցել է Աննա Այվազյանը (54 կգ):

Հայ սամբիստները երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցել են մարզիչներ Սմբատ Հովհաննիսյանի, Հայկ Ավետիսյանի, Մանվել Խոյեցյանի, Վովիկ Խոջայանի ղեկավարությամբ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում