«Ալաշկերտը» հաղթեց «Վանին»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 14-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտն» ընդունեց Չարենցավանի «Վանին» և առավելության հասավ 2:1 հաշվով: Սերբ հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի ու Դավիթ Դավիդյանի գոլերին «Վանը» պատասխանեց Գարեգին Կիրակոսյանի դիպուկ հարվածով:
«Ալաշկերտը» 10 խաղից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վանն» 9 խաղում վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը:
Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր
«Ալաշկերտ» - «Վան՝ 2:1
Ալեքսանդր Գլիշիչ, 36 (11մ), Դավիթ Դավիդյան, 69 – Գարեգին Կիրակոսյան, 75
Կարծիքներ