ԵԱՏՀ-ում հայտարարել են, որ 2021 թվականին ԵԱՏՄ-ում կպատրաստեն գազի գների պայմանագրի նախագիծ
Գազի գների եւ դրա տարանցման սակագների ձեւավորման հարցերի պայմանագրի նախագիծը պետք Է մշակվի եկող տարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն՝ ամփոփելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման արդյունքները:
«Մենք ունենք գազի ընդհանուր շուկայի ստեղծման ծրագիր: Դրան համապատասխան 2021 թվականին պետք Է մշակվի միջազգային պայմանագրի նախագիծ, որտեղ կնշվեն, մենք այդպես ենք մտադրվել, բոլոր մանրամասներն ու նրբերանգները. գազի գների եւ պոմպամղման սակագների ձեւավորում»,- նշել Է ԵԱՏՀ-ի ղեկավարը, որի խոսքը մեջբերում Է ԲելՏԱ գործակալությունը: Մյասնիկովիչը նաեւ հայտնել Է, որ ԵԱՏՄ-ն անցնում Է զարգացման նոր փուլի՝ նախագծային ինտեգրացման, եւ պատրաստ Է առաջարկելու 200 միլիարդ դոլարի նախագծեր:
«Մենք անցնում ենք նոր փուլի (եւ դա շատ բանով Բելառուսի շնորհիվ)՝ նախագծային ինտեգրացման, երբ բացի ընդհանուր համակարգային միջոցներից կուրվագծվեն կոնկրետ միջոցներ սոցիալական ոլորտի համար,- ասել Է Մյասնիկովիչը, որի խոսքը մեջբերում Է ԲելՏԱ գործակալությունը:- Օրինակ՝ մենք ԵԱՏՀ-ում երկրների հետ մշակել ենք ինդուստրալացման քարտեզ: Արդեն հավաքվում են 200 միլիարդ դոլար նախահաշվայն արժեքով համատեղ նախագծեր, որոնք կարելի Է առաջարկել թե՛ մասնավոր բիզնեսին եւ թե՛ պոտնեցիալ օտարերկրյա ներդրողներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ