Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականից հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր

Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականից հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր
Գրադարանները միայն գիրք տրամադրող կազմակերպություններ չեն։ Այնտեղ ստեղծվում է միջավայր երկխոսությունների եւ քննարկումների համար, որը նաեւ հարթակ է նոր գաղափարների մշակման եւ նախագծերի ստեղծման․ մեկ գրքից է սկսվում մեծ գաղափարների իրականացումը։
ԱԺ աշխատակազմն իրականացնում է Ազգային Ժողովի գրադարանի արդիականացումը եւ շարունակում է համալրել ժամանակակից գրականություն։ Առաջիկայում մենք կունենանք թվայնացված մեծածավալ գրականություն, որը հասանելի կլինի ոչ միայն մեր աշխատակիցներին, այլեւ բոլոր քաղաքացիների համար, որը կյանքի է կոչվել ոլորտի մասնագետների փորձառության եւ նորարար գաղափարների շնորհիվ։
Ընթերցանության մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեն գրադարանային ոլորտի աշխատակիցները։ Այսօր, ի դեմս ԱԺ գրադարանավար Ֆաթմա Խաչատրյանի, որը ոլորտի նվիրյալներից է, շնորհավորում ենք բոլոր գրադարանավարներին եւ մաղթում մեծաթիվ ընթերցողներ։
Կարծիքներ