Հանրապետականների կողմնակիցների գրեթե կեսը ցանկանում է, որ Թրամփը մասնակցի 2024 թվականի ընտրություններին
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության կողմնակիցների շուրջ կեսը (44 տոկոսը) ցանկանում Է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի նախկին ղեկավար Դոնալդ Թրամը մասնակցի 2024 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման՝ The Hill թերթի կողմից հոկտեմբերի 6-ի երեկոյան հրապարակված արդյունքները, որը սեպտեմբերի 13-ից մինչեւ 19-ը կատարել Է Վաշինգտոնի Pew Research Center հետազոտական կենտրոնը:
Այդ հետազոտության ընթացքում նաեւ պարզվել Է, որ հանրապետականների եւ նրանց համակրող ընտրողների 67 տոկոսը կցանկանար, որ Թրամը «դեռ երկար տարիների ընթացքում մնար խոշոր քաղաքական գործիչ»:
Հանրապետական կուսակցության՝ հարցմանը մասնակցած կողմնակիցների շուրջ մեկ քառորդը (22 տոկոս) պատրաստ Է պաշտպանելու նախագահական պաշտոնի այլ կուսակցական թեկնածուի, բայց կցանկանար, որ նա կիսեր նախկին նախագահի հայացքները: Վերջերս Այովայի նահանգում կատարված համնան հարցումը ցույց Է տվել, որ 2024 թվականի ընտրություններում Թրամփին պատրաստ Է պաշտպանելու հանրապետական ընտրազանգվածի 53 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ