«Փյունիկ»-ի նոր ֆուտբոլիստը Դաղստանից է

«Փյունիկ»-ի նոր ֆուտբոլիստը Դաղստանից է

Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Դաղստանից:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 26-ամյա դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովի հետ։ 

Մուսալովը «Ռուբինի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատը»։ 

Մուսալովը «Փյունիկում» հանդես կգա 25 համարի ներքո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում