Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է մարդկանց խմբի «հանրային այլասերության» մեղադրանքով
Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է մարդկանց խմբի «հանրային այլասերության» մեղադրանքով տեսանյութի տարածման պատճառով, որում մերկ կանայք դիրքեր են ընդունել քաղաքում տան պատշգամբում:
ԱՄԷ-ում «հանրային կարգապահության մասին» օրենքի խախտման համար սպառնում է մինչեւ 6 ամսվա ազատազրկում եւ տուգանք 5000 դիրհամի (1360 դոլար) չափով:
Տեսանյութը տարածվել է սոցցանցերում:
Ոստիկանությունը հայտնել է, որ «նման անընդունելի պահվածը չի արտացոլում ԱՄԷ-ի արժեքներն ու էթիկան»:
Կարծիքներ