Երկրորդ կին նախագահը՝ Կոսովոյում
Կոսովոյի խորհրդարանը երրորդ քվեարկության ժամանակ նախագահ ընտրեց Վյոսա Օսմանիին: Օրենսդիր մարմնի 120 պատգամավորից 71-ը կողմ են քվեարկել 38-ամյա քաղաքական գործչի թեկնածությանը: Օսմանին դարձավ Կոսովոյի երկրորդ կին նախագահը, հայտնում է Anadolu-ն:
Վյոսա Օսմանին՝ որպես Կոսովոյի խորհրդարանի խոսնակ, 2020 թվականից եղել է նաև պետության ղեկավարի պաշտոնակատար, երբ Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Թաչին կանչվեց Հաագայի դատարան՝ 1990-ականների վերջին զինված հակամարտության ընթացքում իրականացրած ռազմական հանցագործությունների մեղադրանքով: Թաչին հրաժարական էր տվել անցած նոյեմբերին:
Կարծիքներ