Երևան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը

Երևան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը

Երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Վաղը, արտգործնախարարությունում կկայանա Լավրովի և Այվազյանի հանդիպումը, որից հետո նախատեսված է հանդիպում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում