Ղազախստանի նախագահը հայտարարել է իշխող «Ամանաթ» կուսակցությունից դուրս գալու մասին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ որոշել է հեռանալ իշխող «Ամանաթ» կուսակցության («Նախնյաց ուխտ») նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից։
«Այսօրվանից ես որոշեցի դադարեցնել «Ամանաթ» կուսակցության նախագահի իմ լիազորությունները և դուրս գալ կուսակցությունից: Այս քայլը խորհրդանշական է, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ նախագահական ընտրություններում վստահության և աջակցության համար, հայտնում եմ նաև իմ երախտագիտությունը վճռորոշ պահին կուսակցության կառավարումը վստահելու համար»,- ասել է Տոկաևը «Ամանաթ» կուսակցության արտահերթ համագումարում։
Տոկաևը «Ամանաթ» կուսակցության նախագահի պաշտոնում առաջարկել է խորհրդարանի Մեջիլիսի (ստորին պալատի) նախագահ Երլան Կոշանովի թեկնածությունը։
Համագումարի մասնակիցները պաշտպանել են այս նախաձեռնությունը՝ ընտրելով Կոշանովին «Ամանաթ» կուսակցության նախագահ։
Կարծիքներ