Հնդկաստանում ծննդատանը հրդեհի պատճառով 10 երեխա է մահացել
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ծննդատանը խոշոր հրդեհի պատճառով 10 երեխա է մահացել: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Բժիշկ Պրամոդ Խանդատեի խոսքով՝ անձնակազմը կարողացել է փրկել նորածիններից 7-ին: Մահացած բոլոր երեխաները եղել են մի քանի օրականից մինչև 3 ամսական:
«Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, բայց մեր աշխատակիցները հնարավորինս շուտ մարեցին դա: Երեխաները խեղդվել են ծխից»,-ասել է Խանդատեն:
Իշխանությունները հրամայել են անհապաղ հետաքննել այդ աղետը:
Կարծիքներ