Մոտ 770 միլիարդ դոլար. ԱՄՆ Սենատը հաստատել է նոր պաշտպանական բյուջեի նախագիծը

Մոտ 770 միլիարդ դոլար. ԱՄՆ Սենատը հաստատել է նոր պաշտպանական բյուջեի նախագիծը

ԱՄՆ Սենատը չորեքշաբթի հաստատել է 2022 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագիծը՝ մոտ 770 միլիարդ դոլարի չափով։ 

Ինչպես հայտնում է Reuters-ը, այժմ նախագիծն ուղարկվելու է նախագահ Ջո Բայդենի ստորագրման:

Ի թիվս այլնի, այն պարունակում է դրույթ՝ ՌԴ-ի դեմ ուղղված Եվրոպական զսպման նախաձեռնության ծրագրին 4 միլիարդ դոլարի հատկացման մասին, հավելում է ՏԱՍՍ-ը:

Նախատեսվում է 300 մլն դոլար հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար, ևս 150 մլն դոլար կծախսվի «անվտանգության ոլորտում բալթյան երկրների հետ համագործակցության վրա»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում