Զարեհ Սինանյանը Ֆրանսիայում Ադրիեն Գոմիի հետ հայ համայնքին վերաբերող հարցեր է քննարկել

Զարեհ Սինանյանը Ֆրանսիայում Ադրիեն Գոմիի հետ հայ համայնքին վերաբերող հարցեր է քննարկել

Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ադրիեն Գոմիին։

Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի էջը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերություններին և Ֆրանսիայի հայ համայնքին վերաբերող հարցեր: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ պարոն Գոմին վերջերս ստորագրել և աջակցել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու և Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու պահանջով բանաձևը։

Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության համար։ Գլխավոր հանձնակատարը հատկանշական է համարել Ֆրանսիայի Սենատը բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ վերահաստատելով իր հավատարմությունը հայ ժողովրդին և տարածաշրջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում