BBC-ն և Sky Sports-ն անդրադարձել են Լազետիչի՝ «Նոա» հնարավոր տեղափոխությանը
Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցները ևս խոսել են «Նոայի» հնարավոր գործարքի մասին։ Մամուլում վերջին օրերին լուրեր տարածվեցին, որ իտալական «Միլանի» նախկին հարձակվող Մարկո Լազետիչը մոտ է «Նոայի» հետ պայմանագիր ստորագրելուն։ Լուրեր էին տարածվել նաև այն մասին, որ սերբ 22-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցնում՝ հայկական թիմի շարքերը համալրելու համար։
BBC-ն և Sky Sports-ն իրենց կայքերում անդրադարձ են կատարել այս հնարավոր գործարքին։ Մարկո Լազետիչն իր կարիերան սկսել է «Ցրվենա Զվեզդայում», որտեղից 2022 թվականին 4.9 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է իտալական «Միլան»։ Այս պահին նա համարվում է շոտլանդական «Աբերդինի» ֆուտբոլիստ։




Կարծիքներ