Վահան Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Սերեդ»-«Ժիլինա» խաղում

Վահան Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Սերեդ»-«Ժիլինա» խաղում

Սլովակիայի առաջնության 12-րդ տուրում «Ժիլինան» մրցակցի հարկի տակ 1-1 է խաղացել «Սերեդի» հետ: Դաշտի տերերը խաղի հաշիվը բացել են հենց առաջին րոպեին: «Ժիլինան» պատասխան գոլը խփել է 23-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո աչքի է ընկել Յան Մինարիկը։

37-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել  «Սերեդի»  պաշտպան Ադամ Մորոնգը։ Սակայն «Ժիլինան» մնացած ժամանակում չի կարողացել  օգտագործել թվային առավելությունը։ Վահան Բիչախչյանը խաղացել է առանց փոխարինման:

12-րդ տուրից հետո «Ժիլինան» 15 միավորով 6-րդն է, «Սերեդն» ունի 13 միավոր և 9-րդն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում