Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա․ օրակարգում մեկ հարց է

Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա․ օրակարգում մեկ հարց է

Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 4-ին՝ ժամը 11։00-ին, կգումարի  ավագանու արտահերթ նիuտ։ Օրակարգում մեկ հարց է գույքի նվիրատվության մասին։ 

Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Օրակարգային հարցը առնչվում է ընդհանուր 237 հատ ավտոբուսների օտարմանը։ 

Նախագծով առաջարկվում է վեց միլիարդ վեց հարյուր երեսունյոթ միլիոն չորս հարյուր քսանչորս հազար ինը հարյուր չորս դրամ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 150 հատ «Zhongtong bus» մակնիշի ավտոբուսները և տասներկու միլիարդ երեք հարյուր վեց միլիոն երեք հարյուր իննսունհինգ հազար հարյուր վաթսուներկու ՀՀ դրամ արժեքով թվով 87 հատ «MAN LION’S CITY 12C» մակնիշի ավտոբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում