«Ժողովուրդ». ՍԴ փոխնախագահի հարցը բաց է մնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. Չնայած հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանին ի վերջո հաջողվեց երկրորդ փորձից կառույցի նախագահ ընտրել, սակայն փոխնախագահի հարցն է բաց մնում: Նախ նշենք որ հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվեց Արմեն Դիլանյանը, իսկ մինչ այդ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն էր, սակայն վերջինս չկարողացավ անհրաժեշտ քվեներ ապահովել, եւ մյուս քվեարկությունը հետաձգվեց:
Իսկ այժմ էլ օդում կախված է մնացել փոխնախագահի հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորների միջեւ ներքին քննարկումներ են եղել, սակայն ՍԴ անդամներից ոչ ոք չի ցանկացել առաջադրել իր թեկնածությունը, եւ գործընթացը առկախված է:
Միեւնույն ժամանակ Սահմանադրական դատարանի ներսում են փոփոխություններ կատարվում, եւ նորընտիր նախագահը որոշել է կադրային փոփոխություններ կատարել:
Թե ինչ ընթացք կստանա ՍԴ փոխնախագահի ընտրության հարցը, դեռ դժվար է ասել, մանավանդ որ այս պահի դրությամբ թեկնածուներ դեռ չկան, եւ ՍԴ անդամներից ոչ ոք չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը եւ առաջադրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կարծիքներ