Կանոնակարգվում են հողերի ռեկուլտիվացման ֆինանսական մեխանիզմները. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Կանոնակարգվում են հողերի ռեկուլտիվացման ֆինանսական մեխանիզմները. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 «Հայաստանում կա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով  ընդերքօգտագործման իրավունքներ ունեցող 380-ից ավել ընկերություն: Հանրապետության տարածքում բազմաթիվ են նաեւ արդեն չշահագործվող հանքավայրերը, որոնք լքվել են դեռ խորհրդային տարիներին: Ընդերքօգտագործման եւ բնապահպանական օրենսդրությամբ սահմանված է, որ հանքշահագործումից հետո խախտված էկոհամակարգի հնարավորինս վերականգնումը պարտադիր է՝  հողերի ռենկուլտիվացիայի միջոցով: Ռեկուլտիվացման պայմանը սահմանվում է ընդերք օգտագործման իրավունքի տրման  հետ միասին եւ, քանի որ հանքշահագործման գործընթացները կարող են տեւել տասնյակ տարիներ, առաջնային նշանակություն ունի խախտված հողերի վերականգնման նախահաշվային արժեքների հաշվարկման եւ վերահաշվարկման ճիշտ մեխանիզմի կիրառումը: Խնդրին համակարգային լուծում տալու համար Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման եւ վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով ամրագրվում են բնապահպանական այդ կարեւոր գործընթացի անհրաժեշտ ընթացակարգերը եւ ֆինանսական երաշխիքները:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում